LexAI հնարավորություններ

Ինչպես գտնել հակասություններ բանավոր և գրավոր ցուցմունքների միջև

LexAI-ի օգնությամբ համեմատեք ձայնագրությունները, տեսագրությունները և գրավոր փաստաթղթերը՝ գտնելու հակասությունները, համընկնող փաստերը և իրավական նշանակություն ունեցող դրվագները։

LexAI թիմ25 հունիսի, 20262 րոպե ընթերցում

LexAI-ն կարող է օգնել համեմատել բանավոր և գրավոր նյութերը՝ օրինակ ձայնագրություն կամ տեսագրություն և գրավոր ցուցմունք, արձանագրություն, դիմում կամ այլ փաստաթուղթ։

Քայլերը

  1. Մուտք գործեք տվյալ գործի թղթապանակ։
  2. Ավելացրեք ձայնագրությունը կամ տեսագրությունը որպես աղբյուր։
  3. Ավելացրեք գրավոր փաստաթուղթը՝ Word, PDF, նկար կամ այլ ձևաչափով։
  4. Նշեք այն երկու աղբյուրները, որոնք ցանկանում եք համեմատել։
  5. Չատում գրեք առաջադրանքը՝ ինչ եք ուզում գտնել։

Օրինակ հարցում

Համեմատիր ընտրված ձայնագրությունը և գրավոր փաստաթուղթը։ Առանձնացրու հակասությունները, համընկնող փաստերը, տարբերությունները և այն տեղեկությունները, որոնք կան միայն մեկ աղբյուրում։

Արդյունքը

LexAI-ն կօգնի արագ տեսնել՝ բանավոր և գրավոր ցուցմունքները որքանով են համընկնում, որտեղ կան հնարավոր հակասություններ, և որ դրվագները կարող են իրավական նշանակություն ունենալ։

Նոր նյութեր ամեն ամիս

Ստացեք նոր նյութերն ուղիղ ձեր փոստին

AI-ի և իրավաբանական աշխատանքի մասին ուղեցույցներ, ամիսը մեկ-երկու անգամ։ Առանց սպամի։