Ինչպես պատրաստել իրավական փաստաթղթեր LexAI-ով
Դիմումներ, հայցադիմումներ, միջնորդություններ, պայմանագրեր և այլ աշխատանքային փաստաթղթեր՝ գործի նյութերի հիման վրա, քայլ առ քայլ ուղեցույց LexAI-ով։

LexAI-ում իրավական փաստաթուղթ պատրաստելու համար հետևեք ստորև ներկայացված քայլերին։ Ամեն քայլին կցված է նկարագրող սքրինշոթ, որպեսզի ավելի հեշտ կողմնորոշվեք։
Գործընթացը քայլերով
Քայլ 1. Ստեղծեք նոր թղթապանակ տվյալ գործի համար։ Թղթապանակի անվան մեջ նշեք գործի տեսակը, համարը կամ կողմերի անունները, որպեսզի հետագայում հեշտ գտնեք այն։

Քայլ 2. Բացեք գործի թղթապանակը և անցեք աղբյուրների բաժին։
Քայլ 3. Սեղմեք «Ավելացնել աղբյուրներ» կոճակը։

Քայլ 4. Վերբեռնեք գործի փաստաթղթերը՝ պայմանագրեր, քաղվածքներ, տեղեկանքներ, դատական ակտեր, աուդիո / վիդեո ձայնագրություններ, ձեռագիր նկարներ և առնչվող փաստաթղթեր։ Երբ աղբյուրները ներբեռնված են, LexAI-ն կարող է աշխատել ոչ թե ընդհանուր ձևակերպումների, այլ հենց տվյալ գործի փաստական հիմքի վրա։
💡 Pro tip. Օրենքների հոդվածներին հղումները մաքսիմալ հավաստի դարձնելու նպատակով ցանկալի է որ աղբյուրներում ավելացնեք կիրառելի օրենսդրական ակտը/ակտերը։


Քայլ 5. Ընտրեք բոլոր անհրաժեշտ աղբյուրները և գրեք առաջադրանքը AI իրավական օգնականին․ օրինակ՝ «Աղբյուրների հիման վրա կազմիր սնանկության միջնորդություն»։ Կարող եք նաև հստակեցնել հասցեատիրոջը, փաստաթղթի նպատակը, կարևոր փաստերը և այն շեշտադրումները, որոնք պետք է ընդգրկվեն նախագծում։

Քայլ 6. Ստացեք փաստաթղթի նախագիծը և պահպանեք այն նշումներում։ Անհրաժեշտության դեպքում խնդրեք LexAI-ին մանրամասնել առանձին կետեր, ավելացնել իրավական հիմնավորումներ, կրճատել, լրացնել կամ դարձնել լեզուն ավելի պաշտոնական։

Քայլ 7. Վերջնական տարբերակը կարող եք արտահանել DOCX ձևաչափով՝ Word-ում վերջնական խմբագրման և օգտագործման համար։

Օրինակներ, թե ինչպես ձևակերպել առաջադրանքը
- «Աղբյուրների հիման վրա կազմիր սնանկության միջնորդություն»։
- «Կազմիր հայցադիմումի նախագիծ՝ ընդգծելով պայմանագրի խախտումները և պահանջի չափը»։
- «Պատրաստիր միջնորդություն՝ կցված ապացույցների հիման վրա»։
Ամփոփում
LexAI-ն օգնում է իրավաբանին անցնել դատարկ էջից դեպի ավարտուն փաստաթղթի նախագիծ՝ ոչ թե ընդհանուր ձևանմուշներով, այլ կոնկրետ գործի փաստերի հիման վրա։ Աշխատանքի այս ընթացակարգը խնայում է ժամանակ և բարձրացնում փաստաթղթերի որակը։