LexAI հնարավորություններ

LexAI-ի բազմալեզու հնարավորությունը․ պատրաստել իրավական տեքստեր 15 լեզուներով

LexAI-ում կարող եք վերբեռնել փաստաթղթեր տարբեր լեզուներով և ստանալ պատասխանը Ձեզ անհրաժեշտ լեզվով՝ առանց առանձին թարգմանության։

LexAI27 հունիսի, 20263 րոպե ընթերցում

Աշխատո՞ւմ եք ՄԻԵԴ ներկայացվող գործի վրա։ Վերլուծո՞ւմ եք միջազգային պայմանագիր։ Պատրաստո՞ւմ եք փաստաթուղթ օտարերկրյա գործընկերոջ, դատարանի կամ կառույցի համար։

LexAI-ում կարող եք ներբեռնել նյութերը մեկ լեզվով, հարցումը գրել Ձեզ հարմար լեզվով և արդյունքը ստանալ այն լեզվով, որը պետք է տվյալ գործի համար։

Ինչպես ընտրել պատասխանի լեզուն

Արդյունքի լեզուն կարող եք կառավարել աջ հատվածում գտնվող լեզվի ընտրության դաշտից։ Օրինակ՝ եթե գործի նյութերը անգլերեն են, իսկ պատասխանը պետք է ստանաք հայերեն, պարզապես ընտրեք Armenian։ Եթե անհրաժեշտ է պատրաստել վերլուծություն կամ փաստաթղթի նախագիծ անգլերենով, ընտրեք English։

LexAI պատասխանի լեզվի ընտրություն

Երբ է հատկապես օգտակար

Այս հնարավորությունը հատկապես օգտակար է, երբ պետք է՝

  • վերլուծել օտարալեզու պայմանագիր կամ փաստաթուղթ,
  • ամփոփել գործի նյութերը հայերենով,
  • պատրաստել իրավական տեքստ այլ լեզուներով,
  • համեմատել տարբեր լեզուներով կազմված փաստաթղթերը,
  • արագ հասկանալ օտարալեզու նյութի բովանդակությունը՝ առանց առանձին թարգմանության գործընթացի։

Օգտագործման քայլերը

Օգտագործման քայլերը պարզ են․ ներբեռնեք անհրաժեշտ նյութերը, ընտրեք աղբյուրները, նշեք պատասխանի լեզուն և գրեք առաջադրանքը չատում։

Օրինակ կարող եք գրել․

«Վերլուծիր ընտրված պայմանագիրը և ներկայացրու հիմնական ռիսկերը հայերենով»։

կամ՝

«Summarize the selected Armenian case materials and draft the response in English»։

Մեկ աշխատանքային միջավայր

LexAI-ն օգնում է աշխատել բազմալեզու նյութերի հետ մեկ աշխատանքային միջավայրում՝ առանց գործի նյութերը նախապես առանձին թարգմանելու։ Դուք ընտրում եք աղբյուրները, տալիս եք առաջադրանքը և որոշում եք, թե ինչ լեզվով պետք է ստանաք արդյունքը։

Նոր նյութեր ամեն ամիս

Ստացեք նոր նյութերն ուղիղ ձեր փոստին

AI-ի և իրավաբանական աշխատանքի մասին ուղեցույցներ, ամիսը մեկ-երկու անգամ։ Առանց սպամի։